News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժնեւում այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին եւնրա հետ քննարկել ՀՀ ազատությունից զրկման վայրերում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմանները բարելավելու, այդ նպատակով պետության կողմից տարվող քաղականության բարեփոխմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ հարցերում Մարդու իրավունքներիպաշտպանի դերի հետ կապված հարցեր:

ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելմանենթակոմիտեի հետ՝ այդ կազմակերպությունների կողմից մշակված չափանիշներին համապատասխան զեկույցներ կազմելու, այդ զեկույցներում տեղ գտած առաջարկություններիիրագործմանը նպաստելու ուղղությամբ: Ընգծվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման եւ անկախության երաշխիքների հետագա ամրապնդման անհրաժեշտությունն օրենսդրական մակարդակում եւ գործնականում:

Կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստերին, ինչպես նաեւ զեկույցների կազմման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ ընդհանրապես ազատությունից զրկմանվայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունենության ընթացքումքաղաքացիական հասարության կազմակերպությունների, ինչպես նաեւ զանգվածայինլրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ