News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին թույլ չտվեցին օրակարգից դուրս թեմայի մասին ելույթ ունենալ ամբիոնից:

Այսօր՝ հունիսի 29-ին, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ Փոստանջյանը սկսեց խոսել Ընտրական օրենսգրքի եւ իշխանությունների ճնշումների մասին:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը, սակայն Փոստանջյանը շարունակեց խոսել: Նա հեռացավ ամբիոնից միայն ամբողջական ելույթից հետո:

«Հուսամ՝ մեկ դերասանի թատրոնն այսօր էլ չի շարունակվի»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Տպել
Ամենաշատ