News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավմամբ տարածաշրջանում լարվածությունը պակասում է: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը. «Թուրքիան եւ Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում լուրջ նպատակներ ունեն եւ Սիրիայի վերաբերյալ տարակարծությունները պատճառ դարձան որպեսզի թուրք-ռուսական հարաբերությունները փակուղի մտնեն: Շատ կարճ ժամանակ անց երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան եւ արդյունքը բավականին դրական է, պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերն էլ բավարարված են հեռախոսազրույցի արդյունքից: Եվ Անկարայից, եւ Մոսկվայից ակնհայտ է, որ հարաբերությունները վերականգնելու ձգտում կա, ռուսական ռազմաօդանավի խոցելուց հետո ստեղծված մթնոլորտում խնդիրը հաղթահարելու ցանկություն կա, բայց հնարավոր չէ, որ հարաբերությունների մակարդակը վերադառնա նախկինին: Բայց ամեն դեպքում, այս երկու երկների հարաբերությունների բարելավմամբ, տարածաշրջանում լարվածությունը պակասում է, նաեւ հուսով եմ, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավումը Սիրիայիում ահաբեկչական խմբավորումների դեմ տարված միջազգային պայքարի ազդեցության մակարդակը կբարձրացնի»,-ասաց նա:

Արա Գոչունյանը նաեւ նշեց, որ տարածաշրջանում լարվածության թուլացման համար շատ կարեւոր է նաեւ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորումը, նրա խոսքով, բացի այդ, այս երկու երկրների հարաբերությունների բարելավումը կախված է նաեւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակով: «Թուրքիա-Իսրայել հարաբերությունների արդյունավետ համագործակցության ժամանակաշրջանում Մերձավոր Արեւելքում բոլորովին տարբեր հավասարակշռություններ գոյություն ունեին: Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները հունից դուրս եկան, արդեն Մերձավոր Արեւելքում մի ուրիշ իրավիճակ ստեղծվեց: Ընթացքում Մերձավոր Արեւելքի իրադարձությունները այն աստիճանի ծայրահեղ հունի մեջ մտան, որ երկու երկրների մոտ էլ մտահոգություններ առաջացան, որոնք ուղղակիորեն բխում էին իրենց ազգային շահերից, որովհետեւ կարող էին անդրադառնալ այս երկրների ազգային անվտագության վրա: Այսպիսի միջավայրում էլ հասունացավ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների բնականոնացման գործընթացը: Նաեւ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արեւելյան միջերկրականի մեջ որոշակի պաշարներ կան եւ այդ պաշարների միջազգային շուկա տեղափոխման հարցում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորումը լուրջ նշանակություն ունի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ