News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Աշխարհի ամենագեր երեխային» դիետայի վրա են նստեցրել, հայտնում է The Telegraph–ը։ Ինդոնեզիացի 10–ամյա Արիա Փերմանը 192 կգ է։ Բժիշկների կարծիքով՝ չափից դուրս ավելորդ քաշը սպառնում է երեխայի կյանքին։

Տղան ի վիճակի չէ ինքնուրույն քայլել։ Այդ պատճառով նա դադարել է դպրոց գնալ։ Բացի այդ, տղան շնչառական խնդիրներ ունի։

Տղայի ծնողներն այլեւս չեն կարողանում  նրա համար համապատասխան հագուստ գտնել, այդ պատճառով Փերմանը սարոնգ է կրում՝ կտոր, որը փաթաթում է գոտկատեղի շուրջ։

«Աշխարհի ամենագեր» երեխային տեսնելու են գալիս տեղի գյուղերի բնակիչները, նշում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ