News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանը հանձնարարել է հանել Թուրքիայում զբոսաշրջության սահմանափակումները։ Այս մասին ՌԴ նախագահն ասել է հունիսի 29-ին՝ կառավարության անդամների հետ հանդիպումից հետո, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կցանկանայի տեղյակ պահել, որ Թուրքիայի նախագահի նամակից հետո որոշում է կայացվել սկսել թուրք գործընկերների հետ հարաբերությունների կարգավորումը։ Անդրադառնալով մեր երկկողմ հարաբերություններին՝ կցանկանայի սկսել զբոսաշրջության հարցից, թեպետ դա հնչում է ահաբեկչական տարրերի ակտիվացման ֆոնին։ Այդուհանդերձ այդ ոլորտում վարչական սահմանափակումները մենք հանում ենք։ Եվ խնդրում եմ ՌԴ կառավարությանը սկսել Թուրքիայի հետ ընդհանուր առմամբ առեւտրա–տնտեսական կապերի կարգավորման գործընթացը»,– ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին նաեւ հանձնարարել է առաջարկներ պատրաստել նորմատիվ–իրավական բազայի փոփոխություններով։

Հունիսի 29-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Իսկ հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր գրել Պուտինին, որով ներողություն էր խնդրել խոցված Սու–24 ռմբակոծիչի համար եւ ցավակցել էր ՌԴ ՕՏՈւ օդաչու Օլեգ Պեշկովի սպանության կապակցությամբ։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Էրդողանի քայլը Մոսկվա–Անկարա հարաբերությունների կարգավորման համար կարեւոր քայլ էր որակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ