News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռոսնեֆտը» 2017-ից կարող է սկսել Իրան բենզինի մատակարարումները։ Մինչեւ այդ  Petrocas–ը, որի 49 տոկոսը պատկանում է ռուսական պետական ընկերությանը, պլանավորում է լոգիստիկ տերմինալ սարքավորել Հարավկովկասյան միջանցքով, հայտնում է ՌԲԿ–ն։

Petrocas Energy Group–ը, որի 49 տոկոսը գնել էր «Ռոսնեֆտը», պլանավորում է Փոթի նավահանգստում սեփական տերմինալով սկսել բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումներն Իրանի Նեքա եւ Էնզելի նավահանգիստներ։ Այս մասին ՌԲԿ–ին ասել է Petrocas Energy Group–ի գլխավոր տնօրեն Վանո Նակիաիձեն եւ հաստատել է  բաժնեմասերի մեծամասնության սեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին։

Նակիաձեի խոսքով՝ Փոթիում տերմինալի տարողունակությունը տարեկան մոտ 3 մլն տոննա նավթամթերք է։ Հիմա այն ծանրաբեռնված է 1-1.5 մլն տոննայով։ Այդ տերմինալով են անցնում բաց նավթամթերքների մատակարարումները Հայաստան (երկրում սպառման 80 տոկոսը) եւ Հարավային Կովկասի մյուս երկրներ։ Փոթիում կան նաեւ բենզինի պահպանման հատուկ տարաներ։ Նավթամթերքը Կասպից ծովի կողմով Իրան տեղափոխելու համար վառելիքը պլանավորվում է երկաթուղով տեղափոխել Ադրբեջանի նավահանգիստներ, այդ թվում՝ Բաքու, որտեղից՝ տանկերներով Կասպից ծովով Իրանի նավահանգիստներ։

Իրանական շուկա դուրս գալու եւ տարեկան առնվազն 1 մլն տոննա բենզին մատակարարելու համար Petrocas–ը պլանավորում է ընդլայնել տերմինալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ