Հայաստանը դատապարտում է Ստամբուլի ահաբեկչությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ Twitter-ի էջում։
«Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը Ստամբուլի օդանավակայանում: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ:
Նշենք, որ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետեւանքով սպանվել է 41 եւ վիրավորվել՝ 239 քաղաքացի։ Թուրքիայում մեկ օրով սուգ է հայտարարվել։