News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրվել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի՝ Երեւան կատարած այցի ընթացքում: Հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գերմանացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ էր՝ երկկողմ կապերի զարգացման հեռանկարները քննարկելու համար:

«Կողմերը գոհ են համագործակցության դինամիկ զարգացմամբ»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվել է, իսկ երկկողմ փաստաթղթերի թիվը հասել է վեց տասնյակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ