News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծապես կարեւորում է Բունդեսթագը որոշումը: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց հունիսի 29-ին Երեւանում Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այդ քայլով Գերմանիան մեծ ներդրում ունեցավ ոչ միայն Հայոց ցեղասպանության՝  միջազգայնորեն ճանաչման եւ դատապարտման գործում, այլեւ մարդկության դեմ նման հանցագործության կրկնության դեմ պայքարում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այդպիսով Գերմանիան նաեւ ընդունեց պատասխանատվության իր բաժինը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագը հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Դրանում նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է հայ եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների առջեւ, որոնք 1915 թվականի տեղահանության եւ կոտորածի զոհ դարձան: Բունդեսթագը նաեւ ճանաչեց 1915 թվականի իրադարձություններում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը՝ ափսոսանք հայտնելով, որ Գերմանիայի կառավարությունը ժամանակին ոչինչ չի արել՝ մարդկության դեմ հանցագործությունը կանխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ