News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չպետք է Մեծ Բրիտանիային որպես բանտից փախածի վերաբերվի, այլ պետք է որպես պոտենցիալ հայրենակից դիտարկի: Wall Street Journal պարբերականում հրապարակված հոդվածում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

Ըստ քաղաքական գործչի, եվրոպական առաջնորդները բարդ մարտահրավերի առջեւ են կանգնած: «ԵՄ-ն պետք է քննարկի բլոկից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները, որը կցանկանա պահպանել սերտ կապերը Եվրոպայի հետ՝ միաժամանակ ազատվելով ԵՄ-ի իրավաբանական եւ բյուրոկրատական կապանքներից: Սակայն միությունն այլ ծրագրեր ունի»,- նշել է Քիսինջերը:

Նրա կարծիքով, եվրոպացի առաջնորդները մտադիր չեն Բրիտանիայի հեռանալու համար պարգեւատրել ավելի լավ պայմաններով, քան երկիրն ուներ բլոկի կազմում: Քիսինջերը կարծում է, որ Մեծ Բրիտանիային պատժելը պատասխան չէ բլոկի արդիական հարցերի լուծմանը:

«Բայց Բրիտանիան, իր հերթին, պետք է ինքնավարության հայեցակարգ առաջադրի, որի օգտին քվեարկել են իր քաղաքացիները: Մեծ Բրիտանիան եւ Եվրոպան պետք է միասին մտածեն այն մասին, թե ինչպես կարող են վերադառնալ միջազգային կարգ ձեւավորողների իրենց պատմական դերին»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Քիսինջերը նաեւ դիմել է ԵՄ-ի զարգացման հարցում ԱՄՆ-ի մասնակցության հարցին: Նրա կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է վերագնահատի իր դերը, հեռանա գերիշխող դիրքից եւ անցնի համոզելու քաղաքականությանը: Փլուզվող Եվրոպան կարող է արդյունքում հանգեցնել ատլանտյան գործընկերության թուլացմանը, ինչը, Քիսինջերի խոսքով, անցյալ դարի ամենանշանակալի ձեռքբերումներից էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
Ամենաշատ