News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքների ցանկը: Միացյալ Նահանգների ամենահարուստ 25 ընտանիքների կարողությունը գնահատվում է 722 մլրդ դոլար: Անցյալ տարվա ընթացքում նրանց 11 մլնդ դոլար են կորցրել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ցանկի առաջին հորիզանականում Walmart հիպերմարկետների ցանցի հիմնադիր Ուլթոն ընտանիքն է՝ 130 մլրդ դոլար կարողությամբ: Նրանք Forbes-ի վարկանիշը գլխավորում են երեք տարի անընդմեջ: 2015 թվականին այս ընտանիքի կարողությունը 149 մլրդ դոլարից նվազել է՝ հիմնականում բարեգործական նպատակով նվիրատվությունների պատճառով:

Երկրորդ տեղում Չառլզ եւ Դեւիդ Կոխ եղբայրներն են՝ 82 մլրդ դոլար կարողությամբ: Նրանց է պատկանում Koch Industries կորպորացիայի մեծ մասը:

Երրորդ հորիզոնականում քաղցրավենիք արտադրող ընկերության սեփականատեր Մարս ընտանիքն է, որոնք կարողությունը 78 մլրդ դոլար է գնահատվում:

Հարուստ ընտանիքների վարկանիշում ամենահամեստը Գալլո ընտանիքն ՝ 10.7 մլրդ դոլար կարողությամբ, որը գինի եւ ալկոհոլային այլ խմիչքներ է արտադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ