News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:

«Զվարթնոց» օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական, հոգեբանական եւ լրատվական ծառայություններիաշխատակիցները:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը Մոսկվայից Վլադիկավկազ է ուղեւորվել Հայաստանի ժամանակով 19:22-ին, սակայն եղանակային շարունակական անբարենպաստ պայմանների պատճառով, մի քանի պտույտ գործելով Վլադիկավկազի օդանավակայանի վրա, վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքի օդանավակայանում եւ սպասում է թռիչքի համար եղանակային բարենպաստ պայմանների: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ն մշտական կապի մեջ է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի հետ:

Նշենք նաեւ, որ ճշտվել են Երեւան ժամանող բոլոր ուղեւորների անունները: 

Տպել
Ամենաշատ