News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 30-ի վաղ առավոտյան կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի եւ ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։

Լրագրողների հետ զրույցում ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը նշեց, որ հանդիպումը կայացել է շատ անկեղծ մթնոլորտում։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել, որոնք հիմնականում վերաբերում են ստեղծված իրավիճակից ելք փնտրելուն»,– ասել է նախարարը։ Նա հիշեցրեց, որ արդեն երկար ժամանակ քննարկվում են քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել բանակցային գործընթացը։ Մասնավորապես, դա միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելն է եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնումը։

«Մենք ներկայացրել ենք մեր տեսակետը այդ հարցերի կապակցությամբ։ Նշվել է, որ այդ առաջարկները համահունչ են նրան, ինչ արցախյան կողմը վաղուց առաջարկում է՝ դեռ 2000-ականների սկզբից։ Արցախյան կողմը ներկայացրել է եւ այլ առաջարկներ, որոնց իրականացումը ոչ միայն թույլ կտա հաղթահարել հակամարտության կողմերի միջեւ անվստահությունը, այլ նաեւ ապահովել բանակցային գործընթացի անարգել առաջխաղացումը»,– ասել է Կարեն Միրզոյանը։

Անդրադառնալով «Լավրովի պլանի» մասին խոսակցություններին, որն իբր թե ենթադրում է 5 շրջանները փոխանակել կարգավիճակի  հետ, նախարարը նշեց. «Ինչպես Դուք ինքներդ ասացիք, դրանք ընդամենը խոսակցություններ են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ