News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արմատական ծայրահեղականը ինքն իրեն պայթեցրել է Ղազախստանի Կարագանդայի շրջանում, երբ նրան փորձում էին ձերբակալել, եւս վեց ծայրահեղականներ էլ կալանավորված են, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ղազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ժումականովին:

Ձերբակալվածները պատկանում էին իսլամի սալաֆիզմ արմատական հոսանքին: Նրանք բոլորը Ղազախստանի քաղաքացիներ են: Ընդ որում Ժումականովը նշել է, որ Կարագանդայի շրջանում ձերբակալությունները կապակցված չեն Ակտոբայում կատարված հարձակման հետ:

Հունիսի 12-ին Ղազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովը զեկուցել է Ակտոբայում ահաբեկչության բոլոր մասնակիցներին ձերբակալելու մասին:

Հունիսի 10-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտնել է, որ Ակտոբայում ահաբեկչություն կազմակերպած զինյալները սալաֆիզմի հետնորդներ են:

Հունիսի 5-ին Ակտոբայի վրա հարձակվել էին ծայրահեղականների մի քանի խմբեր, ինչի հետեւանքով զոհվել էր յոթ ու տուժել 38 մարդ:

Այդ նույն օրը Ղազախստանի իրավապահ մարմինները անցկացրել են հակաահաբեկչական գործողություն, որի ընթացքում ոչնչացվել էր 13 ծայրահեղական: Այսօրվա դրությամբ ոչնչացվել է 17 զինյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ