News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը հայտնել է Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ, հետեւաբար, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին, գրում է The Times–ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի  համար առաջիկա պայքարում նրա գլխավոր մրցակիցը կլինի Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։

Թեկնածուների առաջադրման ընթացակարգը սկսվել է հունիսի 29-ին եւ կավարտվի հունիսի 30-ին։ Կուսակցության նոր առաջնորդի եւ վարչապետի նշանակման հստակ ժամկետներն անհայտ են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանական լրատվամիջոցները կանխատեսում են, որ վարչապետ կդառնա եվրասկեպտիկ Բորիս Ջոնսոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ