News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում կայացել է Գերագույն ժողովրդական խորհրդի նստաշրջանը, որի ընթացքում ստեղծվել է Պետական գործերի հանձնաժողով։

Նոր բարձրագույն իշխանության մարմինը, որի նախագահ է ընտրվել է Կիմ Չեն Ընը, գործելու է Պաշտպանության նախկին պետական հանձնաժողովի փոխարեն։ Նստաշրջանի պատվիրակները համապատասխան փոփոխություններ են կատարել երկրի սահմանադրության մեջ։

Նստաշրջանում ելույթ ունենալիս Գերագույն ժողովրդական խորհրդի պրեզիդիումի նախագահ Կիմ Յոն Նամը նշել է, որ Կիմ Չեն Ընի առաջադրումն արտահայտում է ժողովրդի եւ բանակի անսասան կամքը՝ աջակցել երկրի առաջնորդին, որը Հյուսիսային Կորեայի հզորության մարմնացումն է։ Պատվիրակները միաձայն հավանություն են տվել նրա թեկնածությանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ