News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների շուրջ իշխանության եւ ընդդիմության միջեւ կայացած փոխհամաձայնության արդյունքում արձանագրված փոփոխությունները թեեւ ընդգրկվել են օրենսգրքում, սակայն դրանց իրագործումը շարունակում է մնալ կասկածելի: Պահանջվող 16 միլիոն եվրոյից միջազգային կառույցները խոստացել են տրամադրել 9 միլիոնը: 3 միլիոնը կառավարությունն է տրամադրելու, որն անկախ կոնսենսուսից պիտի տրամադրվեր։ Առայժմ օդում կախված է 4 միլիոնի հարցը: Ընդդիմադիրները որպես աղբյուր մատնացույց են անում իշխանավորների ուռճացված բյուջեն: Թե ինչ կարող է լինել, եթե այդ պակասը չլրացվի, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է Լեւոն Զուրաբյանը:

Պարոն Զուրաբյան, թեեւ ընդդիմության պահանջները մեծ մասամբ ընդունվեցին, բայց այն իրագործելու համար պահանջվող գումարի խնդիրը դեռեւս չի լուծվում։ Կարելի՞ է ասել՝ վերահսկողական մեխանիզմների իրագործումը վտանգված է: Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը։

Ես ասացի` ինչ անելիքներ կան: Ես իմ ելույթի մեջ հստակ ասացի, որ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորման հարցը ըստ էության լուծված է, 9 միլիոնը խոստացել են, հիմա պակասում է 4-5 միլիոն եվրո գումար: Եթե այս հարցը իշխանությունները չեն լուծում` լինի նոր դոնորների միջոցով, թե պետական բյուջեի հաշվին, նշանակում է իրենք դրժում են համաձայնությունը:

Մինչեւ փոխհամաձայնությունն էլ իշխանությունները այդ գումարը չէին խոստացել: Նման իրավիճակում, ո՞ւմ ուսերին է մնում խնդրի լուծումը։ Դուք շարունակելո՞ւ եք աշխատանքները այդ պակասը լրացնելու ուղղությամբ:

Ես դրա համար էլ ասում եմ` կոնսենսուսը պատմական իրադարձություն կարելի է համարել մի դեպքում, եթե այն իրականանա... Չի կարելի քաղաքական համաձայնությունը դրժել, ինչ է թե 4-5 միլիոն եվրոյի հարց չի լուծվում, սա հեշտ լուծվող հարց է: Թող որոշեն` ինչպես են լուծում, դոնորի, թե պետբյուջեի հաշվին, բայց եթե 4-5 միլիոն եվրոյի հարց չեն լուծում այն բանից հետո, երբ միջազգային հանրությունն արդեն 9 միլիոն եվրոն խոստացել է, դա նշանակում է՝ իշխանությունները դրժում են այս համաձայնությունը: Կարող եք վստահ լինել՝ մեր համառությունը կրում է շարունակական բնույթ, մենք ամեն ինչ կանենք, որ իշխանությունը այդ հարցը լուծի:

Դուք սա ասում եք այն հույսո՞վ՝ ինչ կոնսեսնսուսի դեպքում, երբ շատերը դրան չէին հավատում, բայց դուք պնդում էիք, որ կոնսենսուսը կկայանա:

Ես իշխանության ոչ տերն եմ, ոչ հրաման տվողը, ոչ էլ նրա փոխարեն որոշում ընդունողը, ես չեմ կարող նրանց համար որեւէ երաշխիք տալ ու վստահ լինել, որ նրանք ինչ որ քայլեր կանեն: Ես ընդամենը ասում եմ՝ եթե իրենք չանեն այդ քայլը, նշանակում է՝ իրենք դրժում են այդ համաձայնությունը:

Եթե դրժում են, հետեւաբար ինչ իրավիճակ է ստեղծում, ի՞նչ հետեւանք է լինելու:

Եթե իրենք գնացին այս համաձայնությանը, չնայած դուք չէիք հավատում, որ կգնան, ավելի հակված պիտի լինեն այս համաձայնությունը իրագործել, քանի որ համաձայնության դրժումը վատ բան է: Էշ նստելը մի այիբ է, իջնելն` երկու այիբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ