News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ն աշխատելու է Brexit–ից հետո համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության ապահովման ուղղությամբ։ Այս մասին Հյուսիսային Ամերիկայի երկրների նախագահներ գագաթնաժողովից հետո ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Հաշվի առնելով Միացյալ Թագավորությունում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն՝ մեր տնտեսական փորձագետները պատրաստվում են շարունակել համատեղ աշխատանքը, որպեսզի այսուհետ ձգտենք պահպանել մեր տնտեսությունների աճը, ինչպես նաեւ ապահովել գլոբալ ֆինանսական համակարգի կայունությունը»,– ասել է Օբաման։

ԱՄՆ նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ ԵՄ–ն կարող է Brexit–ի կապակցությամբ ճգնաժամի պլան մշակել։ Ընդ որում, Օբաման կոչ էարել հապճեպ եզրակացություններ չանել ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ։  «Կարեւոր է հասկանալ, որ մարդիկ, որոնք կողմ եմ ԵՄ–ից դուրս գալուն, նույն  մարդիկ են, որոնք կարծում են, որ երկիրը պետք է ելք ունենա բաց շուկաներ։ Այսինքն՝ այդ մարդիկ դեմ չեն առեւտրին ընդհանուր առմամբ։ Եվ մեզ համար կարեւոր է չհետեւել  մակերեսային վերլուծություններին այն  մասին, թե ինչ է կատարվում ԵՄ–ում եւ Մեծ Բրիտանիայում»,– ասել է Օբաման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ