News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

GipsyKing79 նիկով  Reddit օգտատերը վեր բարձրացված աջ թաթով ոզնու լուսանկար է հրապարակել: Նրա կարծիքով, կենդանին այնպիսի տեսք ունի, ասես քաջալերում կամ ոգեւորում է ինչ-որ մեկին: Պորտալի այլ օգտատերեր որոշել են իրավիճակներ մտածել, որոնցում կենդանու կեցվածքն ավելի տեղին կլիներ: 

Օգտատերերի կոլաժներում ոզնին Հռոմի Պապի, Մերի Պոպինսի եւ «Առյուծ արքա»-ից Սիմբայի կերպարներ է ստացել: Կենդանին նույնիսկ հայտնվել է Միքելանջելոյի   «Ադամի արարումը» որմնապատկերում. այնտեղ նրան տեղադրել են Աստծու փոխարեն: Բացի այդ, ոզնին բասկետբոլ է խաղացել, սահել է սքեյթբորդով եւ եղել է խաղատանը, հայտնում է   Lenta-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ