News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մանկապղծության մեջ մեղադրվող Հայր Դեմետրիոս Աթարյանը, որն այժմ պաշտոնավարում է Բրազիլիայում, հայ առաքելական եկեղեցու հետ որեւէ առնչություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Բրազիլիայի հայկական թեմի առաջնորդ Տեր Նարեկ վարդապետ Բերբերյանը:

«Մամուլի հրապարակումներին ծանոթ եմ, սակայն այն հոգեւորականը, որի մասին խոսում եք, մեր թեմի հետ կապ չունի, առհասարակ հայ առաքելական եկեղեցու հետ առնչություն չունի»,- ասաց տեր Նարեկ վարդապետ Բերբերյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին հայ հոգեւորականները հայտնվել էին սկանդալի կենտրոնում. փետրվարի 29-ին Իսրայելի 10-րդ հեռուստաալիքի «Անցյալի դևերը» վերնագրով 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, որտեղ 38-ամյա Հրայր Եզեկելյանը պնդում էր, որ 2 տասնամյակ առաջ, երբ ինքը վարժարանի աշակերտ էր, 3 հայ հոգևորականներ իր հանդեպ սեռական ոտնձգություններ էին թույլ տվել: Եզեկելյանի պնդմամբ, այդ հոգեւորականներն են Հայր Խադ վարդապետ Ջունդուրյանը, Հույն ուղղափառ եկեղեցու Սան Պաուլուի համայնքում (Բրազիլիա) պաշտոնավարող Հայր Դեմետրիոս Աթարյանն ու վերջին տարիներին Ֆրանսիայում բնակված և մարտի 15-ին մահացած Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ ներքին հետաքննություն կատարելու համար, սակայն առ այսօր որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Մայր Աթոռը նույնպես որեւէ հայտարարություն չի արել այս հրապարակումների վերաբերյալ: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի՝ իրենք դիմել են Երուսաղեմի թեմին՝ պարզաբանում ստանալու համար: Պատասխանը ստանալուց հետո Մայր Աթոռը հանդես կգա հայտարարությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ