News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հանձնարարել է Հայաստանին տրամադրել 24.1 մլն դոլարի, իսկ Ադրբեջանին` 10.9 մլն դոլարի օգնություն։ Ընդհանուր առմամբ Հայաստանին հատկացվող գումարի չափը 3 մլն դոլարով ավելի է, քան նախագահ Բարաք Օբամայի բյուջետային հարցումն էր: Այս մասին հայտնում են ԱՄՆ հայ դատի  հանձնախմբից։

Նշվում է, որ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնություն ցուցաբերելուն հավատարիմ մնալու իր որոշումը։ Ծրագիրը 1998-ից հումանիտար օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին։ Սենատը նաեւ հանձնարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի փախստականներին։ 

«Հանձնաժողովն աջակցում է Հայաստաում փախստականների, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում ծագած հակամարտություններից փախած Մերձավոր Արեւելքի փախստականների համար օգնություն ցուցաբերելուն»,– ասված է Սենատի՝ 2017-ի ֆինանսական տարվա ծախսերի օրինագծում։

Լեռնային Ղարաբաղի օգնության մասով հանձնաժողովը որոշել է. «Հանձնաժողովը հանձնարարում է նախորդ ֆինանսական տարիների չափով օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության զոհերի հարազատներին՝ նրանց ընթացիկ կարիքների բավարարման համար։ Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում եւ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղում բնակչության մեկ շնչի հաշվարկով ականապատ  տարածքների ամենաբարձր մակարդակն է, եւ ականզերծման աշխատանքներն արդյունավետ են եղել տեղերում, որտեղ իրագործվել են։  Հանձնաժողովը կոչ է անում շարունակական ջանքեր գործադրել այդ ծրագրերի աշխարհագրության ընդլայնման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ