News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացուն, որն ԱՄՆ-ում փորձել էր ոստիկանից զենքը խլել` հարձակվելու նախագահության հնարավոր թեկնածու, միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփի վրա, կարող է մինչեւ 30 տարվա ազատազրկում սպառնալ:

Երդվյալները հունիսի 29-ին պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել Սենդֆորդին` երեք կետից, այդ թվում` ոստիկանի գործունեությանը խոչընդոտելու եւ անօրինական եղանակով հրազեն պահելու կետերով:  Ընդհանուր առմամբ նրան կարող է մինչեւ   30 տարվա ազատազրկում սպառնալ, հայտնում է ԱՊ-ն: 

Պետության կողմից Սենդֆորդին տրամադրված փաստաբանն ավելի վաղ դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալն աուտիզմով է տառապում եւ չի կարող պատասխանել ներկայացված մեղադրանքներին: Դատավորին նաեւ հայտնել են, որ երիտասարդ տարիքում Սենդֆորդը բուժվել է անձի սեւեռուն-կոմպուլսիվ խանգարումից եւ անորեքսիայից:

Միջադեպը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ` Լաս Վեգասում, երբ  19-ամյա Մայքլ Սենդֆորդը փորձել էր օրենքի պահապանից խլել զենքը: Երիտասարդը հայտնել է, թե ուզում էր ինքնագիր վերցնել Թրամփից, սակայն զրույցի ընթացքում փորձել է ոստիկանի պատյանից հանել զենքը: Հետագայում նա խոստովանել է, որ տարվա ընթացքում նախապատրաստել էր մահափորձը: Նա կրակել չգիտեր, բայց հանրահավաքից մի քանի օր առաջ հրաձգության դասերի էր գնացել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ