News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալության թղթակից Դմիտրի Վինոգրադովին արգելել են մտնել Թուրքիա։ Լրագրողին Ստամբուլի Սաբիհի Գյոքչենի անվան օդանավակայանում սահմանապահներն ասել են, որ նրա անունը ներառված է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը Թուրքիա արգելված է։ Ընդ որում, փաստաթղթում, որը տվել են Վինոգրադովին, նշված չէ պատճառը, թե ինչու է նա հայտնվել այդ ցուցակում։

«Ես ժամանել էի ահաբեկչության հետեւանքները  լուսաբանելու համար։ Ինձ կանգնեցրեցին սահմանին, սկսեցին ոստիկանների սենյակներով տանել, հետո ասացին, որ իմ մուտքը Թուրքիա արգելված է։ Ոչ մի պատճառ չնշեցին»,– ասել է Վինոգրադովը ՌԲԿ–ին։ «Ես սահմանապահներին ոչինչ չեմ ասել, նրանք ստուգեցին իմ անձնագիրը եւ իմ մասին իրենց բազայում տեղեկություններ տեսան»,– ասել է նա։

Միայն դրանից հետո նա ասել է, որ լրագրող է, թեպետ նրանք դա առանց այդ էլ գիտեին։ Լրագրողի խոսքով՝ ինքը բազմիցս եղել է Սիրիայում, Թուրքիայում եւ Իրաքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ