News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերին Լարս անցակետում արգելափակված 345 քաղաքացիներից 96-ն արդեն տեղափոխվել են Հայաստան ՌԴ ԱԻՆ օդանավերով։ Այս մասին հունիսի 30-ին Կառավարության նիստում ասել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի նախարար Վաչե Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ այսօր եւս 120 ՀՀ քաղաքացու կտարհանեն Հայաստան։ Նա հավելել է, որ սողանքից ավերված ճանապարհը բեռնատարները շրջանցում են Բաթումի–Փոթի–Նովորոսիյսկ երթուղով (Փոթիից արդեն ծովով)։

Ինչ վերաբերում է այդ ճանապարհով Հայաստանից մրգի եւ բանջարեղենի արտահանմանը, ապա Գաբրիելյանի խոսքով, արդեն արտահանվել է 10 հազար տոննա ծիրան, եւս 5 հազար տոննա էլ արտահանվելու է։

Այս պահին  հայտնի չէ, թե երբ կվերականգնվի Ռազմավիրական ճանապարհով երթեւեկությունը։ Վաչե Գաբրիելյանը  նշել է, որ նախնական տեղեկություններով՝ վերականգնողական աշխատանքները կարող են շարունակվել երեք շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ