News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում, որտեղ մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների եւ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ֆլամանդական օմբուդսմեն Բարթ Վիկերսի (հունիսի 28-ին) եւ ֆրանսախոս համայնքի ու Վալոնիայի օմբուդսմեն Մարկ Բերտրանի հետ (հունիսի 29-ին)։

ԼՂՀ ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բելգիայի երկու հիմնական մարզերը եւ լեզվական համայնքները ներկայացնող օմբուդսմենների հետ հանդիպումների ընթացքում Ռ.Մելիքյանը նշել է, որ Օմբուդսմենի ինստիտուտը, լինելով սահմանադրական նոր կառույց, ունենալով ընգծված ապաքաղաքական բնույթ, օժտված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման, դրանց խախտումների կանխարգելման եւ արդյունավետ վերացման, առհասարակ՝ հանրային արժեքների հավասարակշռման լայն գործիքակազմով ու մեծ ներուժով, որը կարող է լիարժեքորեն կենսագործվել միայն քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ սերտ փոխգործակցության պայմաններում։ Արցախի օմբուդսմենը բելգիացի գործընկերներին համառոտ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի արցախյան ինստիտուտի կայացման ուղին, իրավական վիճակը, առաջնահերթությունները, պաշտպանի եւ աշխատակազմի առջեւ կանգնած խնդիրները։

Ֆլամանդական օմբուդսմենը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի փորձը, հատկապես կարեւորել է օմբուդսմենի միջնորդական ու հաշտարար գործառույթը, ինչպես նաեւ հանրային իշխանության լիազորությունների ու վարչական ընթացակարգերի մասին «թեժ գծի» միջոցով քաղաքացիներին իրազեկելու համակարգը։

Հանդիպումների վերջում Արցախի օմբուդսմենը ընդգծել է գործընկերների միջեւ շփումներ հաստատելու եւ պահպանելու կարեւորությունը՝ կուտակված դրական փորձի փոխանակման եւ տեղայնացման նպատակով։ Ռ.Մելիքյանը մասնավորապես նշել է, որ իր աշխատակազմին հանձնարարելու է ուսումնասիրել «թեժ գծի» կազմակերպման ֆլամանդական մոդելը՝ Արցախում դրա ներդրման հնարավորությունը գնահատելու նպատակով։

Եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներին Արցախի օմբուդսմենին ուղեկցել են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, հանձնախմբի աշխատակիցներ Պետո Դեմիրճյանը, Հեղինե Էվինյանը եւ Աշխեն Ֆիքսովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ