Հունիսի 28-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Մ.-ի համար քաղաքացի Տ. Կ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի 4 մարտկոց, 3 էկրան, 3 ականջակալ, 3 բաժանորդային քարտ, 2 հիշողության կրիչ, բջջային հեռախոսի 10 լիցքավորիչ եւ 16 բջջային հեռախոս:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: