News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել Արարատի շրջանի Վերին Արտաշատ գյուղին: Գումարը հատկացվելու է «Լուսնթագ» մանկապարտեզին՝ մանկական խաղահրապարակի շինարարության ու բակի բարեկարգման համար, որը անմխիթար վիճակում է: Մանկապարտեզը կառուցվել է 1975-ին: 2011-2012 թթ. պետբյուջեից հատկացվել էին գումարներ շենքի կոսմետիկ վերանորոգման եւ ջեռուցման համակարգ անցկացնելու համար: Հաստատությունում աշխատում է 24 մարդ, մանկապարտեզ է հաճախում 137 երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ