News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ բնակիչների ավելի քան 80 տոկոսը հպարտանում է նրանով, որ Ռուսաստանում է ապրում, միաժամանակ երկու երրորդը հպարտություն է ապրում ժամանակակից երկրի համար եւ նույնքան մարդ էլ այն մեծ տերություն է համարում: Այդ մասին հայտնում է   «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Լեւադա կենտրոնի» հետազոտությունները:

Ռուսաստանում կյանքով հպարտացողների ցուցանիշը, հետազոտության համաձայն, աճել է 2013-ին 70 տոկոսից մինչեւ 82 տոկոս: Այդ զգացումը չի ապրում քաղաքացիների 24 տոկոսը (երեք տարի առաջ` 40 տոկոսը):

Նշվում է, որ հպարտության հիմնական առիթները վերջին տարվա ընթացքում փոփոխություն չեն կրել. դա պատմությունն է (44 տոկոս), բնական հարստությունները (38 տոկոս) եւ զինված ուժերը (36 տոկոս): Միաժամանակ այն մարդկանց թիվը, որոնք հպարտանում են Ռուսաստանի միջազգային դիրքով անցյալ տարվա  24 տոկոսից նվազել է մինչեւ 22 տոկոս:

Միաժամանակ տնտեսական ձեռքբերումները նշել է հարցվածների ընդամենը հինգ տոկոսը: 

Հարցվածների երկու երրորդը (67 տոկոսը` գրեթե նույնքան, որքան անցյալ տարի) Ռուսաստանը մեծ տերություն է կոչել, հակառակ տեսակետն է հայտնել  23 տոկոսը, յուրաքանչյուր տասներորդը դժվարացել է պատասխանել:  Ռուսաստանցիները մեծ տերության գլխավոր չափանիշներ են համարում հրթիռամիջուկային սպառազինության առկայությունը  (48 տոկոս), քաղաքացիների բարեկեցության բարձր մակարդակը (41 տոկոս), երկրի տնտեսական եւ արդյունաբերական ներուժը (39 տոկոսը 2015-ին 58 տոկոսի դիմաց), մեծ մշակույթը, գիտությունը, արվեստը (27 տոկոս), բնական հարուստ պաշարները (25 տոկոս), հերոսական անցյալը (24 տոկոս), երկրի ծավալը եւ տարածությունները (21 տոկոս):

Հարցումն անցկացվել է մարտի 11-14-ին եւ մայիսի 27-30-ին Ռուսաստանի  48 շրջանի 137 բնակավայրում` 1,6 հազար մարդու շրջանում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ