News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը սկսել է քայլել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:

«Դեռեւս բռնելով է քայլում, բայց ահագին քայլել է: Մերսող բժիշկների համառության շնորհիվ է տղաս սկսել քայլել: Բժիշկներն էլ ասում են, որ հրաշք է տեղի ունեցել: Առաջիկայում արդեն կսկսի ձեռնափայտով քայլել, մասնագետները համոզված են, որ ինքնուրույն էլ կքայլի, բայց ժամանակ է հարկավոր»,- ասաց տիկին Գայանեն:

Հովհաննեսը դեռեւս չի կարողանում շարժել աջ ձեռքը, սակայն բժիշկները վստահեցնում են, որ լուծվող խնդիր է, պարզապես ժամանակ է հարկավոր: Նշենք, որ զինծառայողը սկսել է նաեւ բառեր արտաբերել, սակայն ամբողջական նախադասություններ կազմել դեռ չի կարողանում:

Հիշեցնենք, որ 21-ամյա Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթեւ վնասվածք է ունեցել եւ հարազատների փոխանցմամբ, առանց սպասելու ամբողջությամբ ապաքինվելուն՝ նորից դիրքեր են բարձրացրել:

Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ առկա էր ուղեղային կոմա։ Արդեն երկու անգամ նա վիրահատվել է Երեւանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել 2016թ. մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ