News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը  (ՍՏՀԽՎ) համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել է խորհրդարանականների հանդեպ    «սեւ ցուցակներ» պահելու անթույլատրելիության վրա, հայտնել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը:   

«Ընդունված որոշումներից կնշեմ ամփոփիչ հռչակագիրը, որտեղ ասված է անխոչընդոտ, լայնաձեւաչափ համագործակցության եւ խորհրդարանականների ազատ շփման անհրաժեշտության մասին»: Այդպիսով ՍՏՀԽՎ-ի անդամները միջազգային ամբողջ հանրության ուշադրությունն են հրավիրել խորհրդարանականներին որեւէ  «սեւ ցուցակում» կամ ստոպ-ցուցակում ընդգրկելու անթույլատրելիության վրա», — հայտնել է Նառիշկինը:

Նա ընդգծել է, որ «նման պրակտիկան չի համապատասխանում ոչ պառլամենտարիզմի սկզբունքներին եւ ժողովրդավարության արժեքներին, ոչ մեր ժողովուրդների շահերին», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ՍՏՀԽՎ-ի 47-րդ Գլխավոր վեհաժողովն ընթացել է Մոսկվայում, հունիսի 28-ից 30-ին: Միջոցառումներին մասնակցել են Ադրբեջանի, Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սերբիայի եւ Թուրքիայի ազգային պատվիրակությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի, որպես դիտորդ երկրի եւ ինը միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Նստաշրջանին մասնակցությունից հրաժարվել են Վրաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները: Նստաշրջանի արդյունքում հռչակագիր է ընդունվել  «Տնտեսական համագործակցությամբ դեպի խաղաղություն, կայունություն եւ ծաղկում ՍՏՀ-ի տարածաշրջանում» վերնագրով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ