News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությունների առանցքային խնդիրներից մեկն այսօրվա դրությամբ աժութային պատերազմներն են: Այս մասին հունիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում միջազգային ֆինանսական կոնգրեսի շրջանակում հայտարարել է HSBC բրիտանական ֆինանսական կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Սթիվեն Քինգը, հայտնում է Լենտա ռու»-ի թղթակիցը:

Պատասխանելով Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի խնդրանքին՝ թվարկել հիմնական գլոբալ ռիսկերը, Քինգն ասել է. «Ես շատ երկար ցանկ ունեմ ինձ անհանգստացնող երեւույթների վերաբերյալ»

Նախ Միացյալ նահանգների տնտեսությունը արդեն յոթ տարի չի կարողանում վերականգնվել, ու կա վտանգ, որ այն մոտենում է հաջորդ ռեցեսիային: Ընդ որում փրկարարական միջոցառումներ արդեն չկան:

Երկրորդ, խնդիր է նաեւ Մեծ Բրիտանիայում գնաճի ցածր մակարդակը՝ վճարային բալանսի դեֆիցիտի հետ միասին: Brexit-ի հետեւանքով իրավիճակը կարող է սրվել:

Երրորդ խնդիրը տնտեսագետի խոսքով, արժութային պատերազմներն են: Եթե մի երկիրը թուլացնում է արժույթը, իսկ մյուսները՝ ոչ, դա լավ է»,- ասել է փորձագետը: Խնդիրները սկսվում են, երբ շատ երկրներ են թուլացնում իրենց ազգային արժույթները, շեշտել է նա: Չինաստանում դժվարությունները պայմանավորված են հենց դեվալվացիայով, համարում է Քինգը: Նա նշել է, որ շատ երկրներր սեփական արժույթների փոխարժեքի նվազման շնորհիվ իրենց խնդիրները «արտահանել են» ՉԺՀ: Դրա հետեւանքով չինական տնետսությունը դանդաղել է, տուժել են բոլորը, ամփոփել է HSBC–ի գլխավոր տնտեսագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ