Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան իրականացված ահաբեկչության մասնակիցներից մեկի ինքնությունը հայտնի է դարձել։
Թուրքական Turkiye պարբերականը հայտնել է, թե «Իսլամական պետության» խմբավորմանը միացած չեչեն Օսման Վադինովը եղել է Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկը։
Նշվում է, որ Օսման Վադինովը Չեչնիայից մեկնել էր ԻՊ–ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաք, որիտեղից էլ Ստամբուլ։