News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգիրքը ոչ թե փոփոխվում կամ վերանայվում է, այլ առաջին անգամ ՀՀ-ում ընդունվում է մի փաստաթուղթ, որը համապարփակ ձեւով իր մեջ ներառում է հարկային հարաբերությունները կարգավորող բոլոր դրույթները: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը:

Նրա խոսքով, Հարկային օրենսգրքի շուրջ առաջացած խնդիրները կարելի է դասակարգել երկու տիպի. «Մեկը զուտ մասնագիտական տեսանկյունից առաջացած խնդիրներն են, որոնց լուծումը հենց այդ մակարդակում պետք է լինի, օրինակ՝ որեւէ դրույթ կիրառելիս մենք ասում ենք՝ այստեղ խնդիր է առաջանում ՓՄՁ-ների փաստաթղթաշրջանառության մեջ, եւ այլն: Մյուսն այն խնդիրներն են, որ Հարկային օրենսգիրքը կոչված չէ միայն կանոններ սահմանել եւ այդ կանոններով որոշակի միջավայր ստեղծել, այն նաեւ կոչված է տնտեսության մեջ լուրջ դերակատարում ունենալուն»:

Համբարձումյանը նշել է, որ դրական է օրինակ, մեկ միասնական հաշվի ներդրումը: «Ողջունելի է ԱԱՀ-ի գումարի վերադարձը, որը կատարվում է ձեռքբերումների հաշվին, ոչ թե վճարումների: Բայց մենք այնքան էլ դրական չենք վերաբերվում այն հարցին, որ եկամտահարկի դրույքաչափը բարձրացվել է: Եթե դրույքաչափ ենք բարձրացնում, ուղղակի պետք է հասկանանք՝ այդ դրույքաչափի արդյունքում ինչ է փոխվելու, եւ ինչ ռեակցիա է տալու այն հանրությունը, որի նկատմամբ այն կիրառվում է: Ես ձեզ պարզ ասեմ՝ լրիվ թերհայտարարագրում է գնալու: Մարդը մուծում էր որոշակի գումար, հիմա տոկոսադրույքը բարձրացնում ես ու ասում՝ պետք է ավելի վճարես ուղղակի նրա համար, որ պետական բյուջեի կատարման խնդիր կա, ես այստեղ թերհայտարարագրման լուրջ խնդիր եմ տեսնում»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ