News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 30-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ վերագործարկման պահանջով:

NEWS.am-ի լրագրողը հաղորդում է, որ նրանք եկել էին նախորդ շաբաթվա իրենց նամակի պատասխանն ստանալու:

«Նաիրիտի» աշխատակիցներից Կարինե Շահվեդյանն մեզ փոխանցեց, որ նամակների բաժնի ներկայացուցիչն իրենց ասել է, որ իրենց նամակը վերահասցեագրել են Էներգետիկայի նախարարությանը եւ պատասխանն այնտեղից պետք է ստանալ: «Մենք շարունակելու ենք պայքարել, մինչեւ մեր պահանջներն ի կատար ածվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք պահանջում են վերագործարկել գործարանն ու վճարել իրենց պարտք մնացած աշխատավարձի տոկոսները:

Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո նաիրիտցիները ցրվեցին:

Նշենք նաեւ, որ «Նաիրիտի» աշխատակիցների խոսքով, «Նաիրիտ» ՓԲԸ-ի եւ նախկին աշխատակիցների միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի ընկերության աշխատակիցներին պարտադրվել է այդ պայմանագիրը ստորագրել, հակառակ դեպքում՝ իրենք չեն ստանա իրենց աշխատավարձերը:

Այժմ նախկին աշխատակիցները պահանջում են նաեւ կուտակված տոկոսները: «Մենք գլխավոր դատախազից պահանջում ենք քրգործ հարուցել «Նաիրիտի» տնօրինության դեմ եւ անվավեր ճանաչել այն պայմանագիրը, որը մենք ստիպված ենք եղել կնքել մեր աշխատավարձն ստանալուց առաջ»,-նշել են նրանք:

Տպել
Ամենաշատ