News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուս իրավապահները հերքել են տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն ունեցողներից մեկը ծագումով Չեչնիայի հանրապետությունից է: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է նրա աղբյուրը Հյուսիսային կովկասի դաշնային օկրուգի իրավապահ մարմիններում:

Մինչդեռ Կրեմլում նշել են, որ տեղեկություններ չունեն ան մասին արդյոք Թուրքիան Ռուսաստանից տվյալներ է խնդրել Չեչնիայի ոմն քաղաքացու մասին, որը իբրեւ կասկածվում է ահաբեկչությանը մասնակցության մեջ:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հրապարակել էին տեղեկություն այն մասին, որ Աթաթուրքի անվան օդանավակայանում չորս տասնյակ մարդու կյանք խլած ահաբեկչությանը մասնակցել է Օսման Վադինով անունով մեկը: Սակայն իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ նման անունով մարդ Չեչնիայի հանրապետության տարածքում չի բնակվում ու չի էլ բնակվել: «Ավելին, դա չեչենական անուն ազգանուն չէ»,- շեշտել է գործակալության զրուցակիցը:

Մինչդեռ այլ աղբյուրները հայտնում են Ահմեդ Չատաեւ անունով ոմն չեչենի մասին: Նրա մասին է գրում մասնավորապես Yeni Safak պարբերականը, որի տեղեկություններով Չատաեւը ութ հոգուց բաղկացած մի խմբի անդամ է, որին թուրքական ոստիկանությունը կասկածում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ