News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում հուլիսի 1-ից աշխատել սկսող «Yandex taxi»–ին խորհուրդ կտամ աշխատանքի ընդունել լիցենզավորված վարորդներին, հակառակ դեպքում, եթե այդ պահանջը չբավարարվի, ընկերությանը կտուգանեն։ Այս մասին հունիսի 30-ին՝ Կառավարության  նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ երկրում 10 հազար լիցենզավորված վարորդ կա։

Նախարարի խոսքով՝ ինքը ծանոթ է տաքսիստների դժգոհությանը եւ կարծում է, որ օրենքի առկայությունն անհրաժեշտություն է, որը կկարգավորի տաքսի ծառայությունների ոլորտը։ «Այդ օրենքը կվերաբերի նաեւ GG եւ Yandex ընկերություններին, ինչպես նաեւ ինտերնետով աշխատող բոլոր տաքսիստներին»,– ասաց նախարարը։ Բեգլարյանը նշեց, որ ինքը տեղյակ է այն դեպքերից, երբ տաքսիստները «պլոկում» են սփյուռքահայերին եւ օտարերկրացիներին՝ անհիմն գումար պահանջելով։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Հայաստանում  կգործի «Yandex Taxi» օնլայն ծառայությունը։ «Yandex Taxi» օնլայն ծառայությունն աշխատելու է տաքսի ծառայությունների հետ, ոչ թե անհատ վարորդների՝ 10 տոկոս կոմիսիայով: Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար: «Yandex Taxi» օնլայն ծառայության հավելվածի ամբողջ ինտերֆեյսը թարգմանված է հայերեն:

Նշենք, որ «Yandex Taxi»–ն աշխատում է ՌԴ 15 քաղաքներում եւ Մինսկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ