News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այն ապրանքների թվարկումը, որոնք ռուսական մթերային էմբարգոյի տակ կընկնեն, չի փոխվի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում հունիսի 30-ին կառավարության նիստին: Մեդվեդեւը որոշումը կստորագրի հունիսի 30-ին:

Նրա խոսքով, հակամիջոցները  մինչեւ 2017-ի վերջը երկարաձգելը կապված է ռուսաստանցի հողագործների շահերի հետ, այդ պատճառով պատասխան պատժամիջոցները կերկարաձգվեն ոչ թե մեկ տարով, այլ` մեկ ու կես:   «Փաստաթղթում նախատեսված է  մինչեւ 2017-ի դեկտեմբեր երկարաձգել Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական մթերքների, հումքի եւ պարենի ներմուծումն ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ալբանիայից, Չերնոգորիայից, Իսլանդիայից եւ Լիխտենշտեյնից», - ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, բոլոր արգելքները պահպանվում են «հայտնի է` ինչու»:  «Գրեթե երկու տարի առաջ սահմանափակող միջոցների մասին որոշումն ընդունվել էր ի պատասխան Եվրամիության եւ այլ պետությունների կողմից պատժամիջոցների,-ասել է նա: Այս հարթությունում մեր հարաբերություններում առաջվա նման բարելավումներ չկան, տնտեսական հարց է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ