News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքի ներկայացված տարբերակն այդ տեսքով ընդունել չի կարելի, քանի որ կան թե՛ օրենսդրական տեխնիկական հարցեր, թե՛ բազմաթիվ դրույթների կրկնություններ: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հ/կ անդամ Արմեն Եսոյանը:

Նրա խոսքով՝ օրենսգրքում դրական այն է, որ հարկ վճարողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից լավ սկզբունքներ են ամրագրվել. «Պետք է փոփոխել այն մտածելակերպը, որ հարկն անհատույց վճար է: Պետք է սահմանել, որ հարկն այնպիսի վճար է, որի դիմաց պետությունը պարտավորվում է ապահովել բարեխիղճ վարչարարություն, ապահովել մրցակցություն, եւ այլն: Այս դրույթները հիմնականում ներառված են օրենսգրքում»:

Փոխարենը, ըստ նրա, մտահոգիչ է այն դրույթը, որ հարկային տեսուչը կարող է զենք կրել. «Ինչի՞ համար է Հարկային օրենսգրքի նոր նախագծում ամրագրված հարկային մարմնի` զենք կրելու անհրաժեշտությունը: Հարկային մարմնի՝ զենքի կրելու իրավունքն այստեղ ամրագրելը մեծ խնդիր է: Այնպիսի տպավորություն է, որ երեւի քննիչից շատ իրավունք կունենա հարկային տեսուչը` մեկի բնակարանը խուզարկելու համար: Հարկային մարմինը, չգիտես` ինչո՞ւ, մեծ իրավունքներ ունի»:

Տպել
Ամենաշատ