News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը չի առաջացրելու իր թեկնածությունը Կոնսերվատիվ կուսակցության ղեկավարի ու երկրի վարչապետի պաշտոնին: Այս մասին 52-ամյա քաղաքական գործիչը հայտնել է Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Խորհրդակցելով գործընկերներիս հետ ու հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված իրավիճակը՝ ես որոշել եմ որ չեմ կարող լինել այդ մարդը»,- ասել է նա այն ելույթի վերջում, որը նվիրված էր լիդերության անհրաժեշտությանը ներկա պայմաններում, երբ երկիրը պետք է բանակցություններ սկսի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ջոնսոնի նման հայտարարությունը անսպասելի էր, քանի որ նա համարվում էր ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն աջակցող քարոզչության առաջնորդներից մեկը, իսկ հանրաքվեի արդյունքներից հետո Դեւիդ Քեմերոնը հայտնել էր, որ մտադիր է հրաժարական տալ, նշում է BBC –ի Ռուսական ծառայությունը: Բուքմեքերները նրան էին համարում ֆավորիտ այս պաշտոնի համար:

Ավելի վաղ երկրի վարչապետի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու մասին էր հայտնել արդարադատության նախարար Մայքլ Գոուվը: Նրա հայտարարությունը շատերի համար անսպասելի էր, քանի որ Գոուվը համարվում էր Ջոնսոնի կողմնակիցը:

Վարչապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու մասին է հայտնել նաեւ ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: Ի տարբերություն Ջոնսոնի ու Գոուվի, որոնք քարոզում էին ԵՄ-ից դուրս գալը, Մեյը ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու կողմնակիցն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ