News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱԵ-ի Ուկրաինայի թեմի նախաձեռնությամբ եւ Խմելնիցկի հայ ազգային մշակույթի «Արարատ» մարզային կենտրոնի աջակցությամբ ուխտագնացություն է տեղի ունեցել Կամենեց-Պոդոլսկի, որտեղ երկու տարի առաջ օծվել  էր Սուրբ Նիկոլայի  (Սբ. Նիկողայոսի) հայկական մայր տաճարի Սուրբ Ստեփանի (Ստեփանոսի) զանգակատուն-աշտարակի ժամատունը: 

Խմելնիցկի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը AnalitikaUA.net-ին հայտնել է, որ կազմակերպված միջոցառումներին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ Ուկրաինայի շատ մարզերից:   

Արդեն հաղորդվել է, որ այս տարի Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի հռչակման 225-ամյակը:

1791-ի հունիսի 27-ին սրբապատկերը եւ Կամենեց Պոդոլսկում վերակառուցված Սուրբ Նիկողայոսի եկեղեցին կրկնական եղանակով հանդիսավորապես օծել են եւ արքեպիսկոպոս Յակով Տումանովիչը հրահանգել է այս օրը` հունիսի    27-ը նշել որպես տոն: Այդ ժամանակ հատուկ հավաստագիր է պատրաստվել, որտեղից էլ հայտնի է ճշգրիտ ամսաթիվը:   

Հայ Աստվածամոր սրբապատկերի 225-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 27-ին` Կիեւում Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան Արվեստների ազգային թանգարանում տոնին նվիրված հատուկ ցուցադրություն է տեղի ունեցել:

Որպես կազմակերպիչներ հանդես են եկել Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան Արվեստների ազգային թանգարանը եւ Ուկրաինայի հայերի միությունը: 

Միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Կիրովոգրադում եւ Խերսոնում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ