News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուշ թե շուտ Ռուսաստանն ու Թուրքիան գտնելու էին իրենց հարաբերությունները բարելավելու ուղիները. եթե կարողանանք օգտվել այդ վատացումից, շատ լավ, եթե չենք կարողանա, ամեն ինչ պետք է անել, որ երբ գա հարաբերությունների լավացման ժամանակը, մեր հաշվին չլինի: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի խնդիրն է ձևավորել այնպիսի երկիր, որ պատմությունը չկրկնվի, կարողանանք պաշտպանել մեր շահերը, թույլ չտանք մեր շահերի հիման վրա ուրիշները հարցեր լուծեն:

«Միայն ուժեղ Հայաստան ունենալու դեպքում  կարող ենք իսկապես պրոակտիվ հայկական արտաքին քաղաքականություն վարել: Դրա համար պետք է լինենք տնտեսապես ուժեղ, զարգացնել ներքին ժողովրդավարական ինստիտուտները, ձևավորել ճիշտ հարաբերություններ: Եթե քո ողնաշարը թույլ է, կապ չունի ինչքան սիրուն աչքեր ունես կամ ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, ոչ մեկ հաշվի չի նստի, հաշվի են նստում ամուր, պինդ մեջքի հետ: Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձեւավորել եւ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբեւէ չհարվածեն»,- նշեց Թեւան Պողոսյանը:

ԱԺ պատգամավորի խոսքով՝   մենք չունենք ուրիշ մեջք, ստիպված մեր մեջքը պետք է մարզենք: «Մեր ողնաշարը եւ մկանները պետք է ամուր լինեն, այդ ժամանակ կպաշտպանենք մեր շահերը, ինչքան էլ ուրիշները ուրիշ ցանկություն ունենան»:

Թեւան Պողոսյանը նշել է, որ բոլոր հարեւանների հետ էլ պետք է բարելավել հարաբերությունները, այդ թվում հասնել Թուրքիայի հետ սահմանի բացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ