News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը  մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով այստեղ է եկել բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:

Նրա խոսքով, այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է կատարվել: «Մեր տվյալներով, չնայած գարնանը գրանցված կարկտահարության և ցրտահարության դեպքերին, Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ բավականին լավ բերք է սպասվում», - ասել է նա:

Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` նախարարը գոհունակությամբ նշել է, որ այստեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, և ներկայումս մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի շուրջ 86%-ը կամ 35770 հեկտար:

Նախարարն ընդգծել է, որ պտուղ-բանջարեղենի մշակության արմավիրցի  շատ ֆերմերների փորձն արժանի է ընդօրինակման, այստեղ հստակորեն պահպանվում են ագրոտեխնիկայի կանոնները, ինչի շնորհիվ տարեցտարի ավելանում են բերքատվությունն ու արտադրության ծավալները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ Արմավիրում արդեն մեկնարկել է ծիրանի, պղպեղի, ձմերուկի և սմբուկի բերքահավաքը: Նրա խոսքով` մարզում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ մշակվել է շուրջ 1700 հեկտարով ավել հողատարածք, ինչը թույլ է տալիս ակնկալել բանջարաբոստանային մշակաբույսերի 40-45 հազար տոննայով ավել բերք: Մարզպետը հավելել է, որ սմբուկի և ձմերուկի բերքի գերակշիռ մասն իրացվում է տեղական շուկայում  և  արտահանվում Վրաստան:

Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը նշել է, որ իրենց համայնքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կամզում են շուրջ 1300 հեկտար, որի գրեթե կեսը հատկացվում է  բանջարաբոստանային մշակաբույսերին: Եղեգնուտը հատկապես հայտնի  է ձմերուկի և սմբուկի մշակությամբ, այս տարի նույնպես այդ մշակաբույսերի մասով բարձր բերք են ակնկալում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ