News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ուզում է ի դեմս Ուկրաինայի տեսնել կանխատեսելի գործընկերոջ եւ բարի հարեւանի։ Այս մասին Մոսկվայում դեսպանների խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Gazeta–ն։

«Մենք ուզում ենք ի դեմս Ուկրաինայի տեսնել բարի հարեւանի, կանխատեսելի, քաղաքակիրթ գործընկերոջ, որն առաջին հերթին խաղաղության մեջ է ինքն իր հետ։ Բայց դրա համար Կիեւում պետք է հասկանան, որ Դոնբասի, Դոնեցկի եւ Լուգանսկի  հետ նրանք պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնեն։ Անթույլատրելի ենք համարում Ուկրաինայի ճգնաժամի ձգձգումը եւ դրանում ցանկացածի, այդ թվում՝ Ռուսաստանին մեղադրելը։ Դա Եվրոպա աշխարհամասում կհանգեցնի առանց այդ էլ տիրող անառողջ իրավիճակի»,– ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ