News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը մինչեւ 2017-ի մարտ կսպառազինվի ՀՕՊ-ի նոր հրթիռներով, հայտնել է Իրանում «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատար Ամիր Ֆարզադ Իսմայիլին: 

Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իսմայիլին չի ճշտել, թե ինչ հրթիռներ կօգտագործվեն նշված ժամկետում եւ ինչ համալիրների վրա կտեղադրվեն` նշելով, որ սպառազինությանը վերաբերող հարցերը ԶԼՄ-ներում հրապարակայնորեն չեն քննարկվում:     

Նրա խոսքով, Իրանն ինքնուրույն սպառազինություն եւ ռազմական սարքավորումներ է արտադրում, այդ թվում` հեռահար հրթիռներ, ինչպես նաեւ «Բինա», «Նազիր», «Սամեն» ռադարներ եւ դիտարկման այլ միջոցներ:

«Իրանական երկինքն ամենաապահովն է Մերձավոր Արեւելքում», — ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ