News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժիտոմիրում Ուկրաինական մշակույթի տանը, Ուկրաինայի հայերի միության միջոցառումների շրջանակում հունիսի  30-ին բացվել է  «Ուկրաինայի հայկական ժառանգություն» ցուցահանդեսը, որը նվիրված է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին:

Ուկրաինայի Հայերի միության պատմամշակութային հարցերով կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը միջոցառումների մասնակիցներին փոխանցել է Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքերը, հայտնում է  AnalitikaUA.net-ը:

Դավիթ Դավթյանը մանրամասնորեն ներկայացրել է ցուցահանդեսը, որն Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության եւ մշակույթի այնպիսի վկայություններ է ներառում, ինչպիսիք են Լվովի հայկական տպագրատան նյութերը, Սոֆիա Կիեւսկայայի գծանկարները, հայկական հրաշագործ սրբապատկերներ: 

Ցուցահանդեսը կազմակերպել է Ուկրաինայում Հայերի միության պատմամշակութային կոմիտեի, Ժիտոմիրի «Էրեբունի» հայ համայնքի եւ Ուկրաինական մշակույթի տան կոլեկտիվի ջանքերով: 

Բացված ցուցահանդես են այցելել Ժիտոմիրի հայ, ինչպես նաեւ լեհական, բելառուսական, չեխական, գնչուական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ: 

Ցուցահանդեսը Ուկրաինայի մշակույթի տան այցելուներին ծանոթության համար մատչելի կլինի մինչեւ հուլիսի 12-ը:

Արդեն հաղորդվել է, որ այս տարի Ուկրաինայում հայկական գրատպության   400 տարին է լրանում: Լվով քաղաքը հայ գրատպության չորրորդ կենտրոնն է դարձել Վենետիկից, Կոստանդնուպոլսից եւ Հռոմից հետո: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ