News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline–ն աշխատակիցների շրջանում անցկացնում է Digithon նորարարական գաղափարների մրցույթը։ Հայտնի Hackathon–երի նման, միջոցառումը տեւում է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված թիմերը մրցելու են, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ եւ ծառայություններ բիզնեսի եւ հաճախորդների համար։

Digithon–ի նպատակն է նաեւ նոր ծրագրերի մշակումը՝ ուղղված Ընկերության թվային ռազմավարության զարգացմանը, աշխատակիցների ներգավվմամբ արդի ապրանքների ստեղծմանը, թիմային աշխատանքի համար մաքսիմալ հարմարավետ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաեւ նորարարական լուծումների կիրառմանը ընկերության ներքին գործընթացներում։     

«Հանդիսանալով պատասխանատու գործատու եւ թվային ընկերություն՝ Beeline-ը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը։ Digithon–ը՝ թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի եւ հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների եւ ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները  քաջատեղյակ են շուկայի եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին եւ ցանկություններին, նրանք համատեղ ուժերով կստեղծեն եւ կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ եւ հարմար մեր հաճախորդների համար », - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այսօր աշխարհը փոխվում է դինամիկ կերպով եւ որպեսզի քայլենք ժամանակին համընթաց, մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների, ցուցաբերենք ոչ ստանդարտ մոտեցումներ, լինենք ստեղծագործ եւ ընկերանանք թվային աշխարհի հետ։  Մեր Digithon–ն աշխատում է այս բոլոր ուղղություններով. այն հնարավորություն է ընձեռում նորարար միջավայրում  ստեղծել արդի, վառ եւ համարձակ գաղափարներ, մշակել դրանք եւ ստանալ արդյունք՝ նոր առաջարկի տեսքով՝ մեր այսօրվա, վաղվա եւ ապագայի հաճախորդի համար»,– նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։ 

Նշենք, որ Digithon–ի մոդերատորներ եւ հանձնաժողովի անդամներ են հանդիսանում ընկերության ղեկավարությունը, իսկ հաղթող թիմը կիրականցնի իր ծրագիրը Beeline–ի օգնությամբ։

Հաղթող թիմը նաեւ կմեկնի գործուղման եւ կներկայացնի իր  առաջարկը մրցույթի եզրափակչում՝ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մակարդակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ