News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեսակետից մայիսը, ինչպես է ապրիլը, բավական հաջող է եղել։ Նշենք, որ 2016-ի հունվար–մարտին այդ ոլորտում բավական անբարենպաստ տեղաշարժեր էին գրանցվել։ Մասնավորապես, հարկերի ընդհանուր գանձումը տարեկան հաշվարկով պակասել է 0.6 տոկոսով։ Ընդ որում, երկնիշ անկում (10.5 տոկոս) է գրանցել հարկային եկամուտների ամենահզոր աղբյուրը՝ ԱԱՀ–ն։ Իսկ մաքսային տուրքը իսկական անկում է գրանցել՝ կրճատվելով գրեթե 21 տոկոսով։

Մայիսին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել էին տարեկան կտրվածքով 6 տոկոսով։ Այդ գործընթացը հիմնականում ապահովված էր ակցիզային հարկի գանձման աճով (1.5 անգամ) եւ շահութահարկի աճով՝ մոտ 1.9 անգամ։ Նշված երկու հարկատեսակները պետբյուջեի հարկային եկամուտների ընդհանուր տեմպի մեջ արտահայտվել են համապատասխանաբար 2 եւ 6.8 տոկոսով։ Սակայն ԱԱՀ–ի գծով բացասական երեւույթները պահպանվել են։

Մայիսին ԱԱՀ գանձումը տարեկան կտրվածքով կրճատվել է 3.2 մլրդ դրամով կամ 3.7 տոկոսով։ Դա հանգեցրել է պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտների դինամիկայի հարաբերական դանդաղեցմանը։ Նշենք, որ հունվար–մայիսի արդյունքներով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները ընթացիկ գներով կրճատվել են տարեկան հաշվարկով 37.8 մլրդ դրամով կամ 8 տոկոսով։

Ակցիզային հարկի գանձումը մայիսին որոշ չափով կապված էր օրենսդրության մեջ փոփոխությունների հետ, որոնք փաստացի ուժի մեջ են մտել հենց ընթացիկ տարվա մայիսից։ Խոսքը մի շարք ենթաակցիզային ապրանքների՝ ծխախոտի, թունդ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ նավթամթերքի հարկի դրույքների աճի մասին է։ Նշենք, որ ակցիզի դրույքում գնի աճի համար վերջին հաշվով վճարելու է տեղացի սպառողը։

Սկզբունքորեն կան հարկերի այլ աղբյուրներ։ Հայտնի է, որ Հարկային օրենսգրքի նախագծում առաջին անգամ հարկ է նախատեսված ֆիզիկական անձանց դիվիդենդների հարկ։

Հարկի մեծությունը, իհարկե, համեմատաբար փոքր է՝ ընդամենը 5 տոկոս։ Բացառված չէ, որ սրբության սրբոց սեփականատերերի անձնական եկամուտների նկատմամբ նման «ոտնձգությունը» կարող է հանդիպել պատգամավորների հակազդեցությանը։ Ոչ բոլորի, իհարկե, այլ խոշոր բիզնեսմենների։ Բայց անգամ եթե այդ հարցը ստանա խորհրդարանի հավանությունը, մեր գործարարները ազնվորեն կհայտարագրե՞ն իրենց իրական դիվիդենդները։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
Ամենաշատ