News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի եւ իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը լավ հիմք է երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է եւ տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները նպաստում են հայ-վրացական փոխգործակցության հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների իրավական գերատեսչությունների համագործակցությունից եւ այդ համատեքստում կարեւորել արդարադատության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նպաստել է համագործակցության ընդլայնմանը:

Կախա Կախիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վարչապետ Աբրահամյանին փոխանցել Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները: Պարոն Կախիշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները մեծապես կարեւորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության եւ արդարադատության: Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի եւ իրավական օգնության հարցերի նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են խորացնել եւ ընդլայնել հայ գործընկերների հետ փոխգործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում նաեւ պրոբացիոն ծառայության ոլորտում, որը Վրաստանում հաջողությամբ գործում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ