News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի էքստրեմալ հեծանվորդ Ալեքսանդր Նիկուլինը տեսանյութ է հրապարակել, որում ինքն ու ընկերը՝ Իրեկ Ռիզաեւը, փորձում են նվաճել Բաքվի Հեյդար Ալիեւի կենտրոնի պատերը:

Ըստ haqqin.az-ի, Նիկուլինն ու Ռիզաեւը Ռուսաստանում հայտնի մարզիկ են, որոնք էքստրեմալ հեծանվասպորտի բազմաթիվ մրցումների մասնակից եւ հաղթողներ են: Բաքվի Հեյդար Ալիեւի կենտրոնը նրանց գրավել է արտասովոր դիզայնի եւ սուր անկյունների բացակայության պատճառով:

Մի քանի հաջող անցումից հետո նրանց է մոտեցել կենտրոնի աշխատակիցը եւ սպառնացել անվտանգության պահպանության աշխատակիցների կանչել: Սակայն մարզիկներին դա չի վախեցրել, եւ նրանք շարունակել են հեծանվով «մագլցել» Կենտրոնի պատերի վրայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ