News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունելի չի համարում Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արտահայտած կեցվածքը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջեւ։ Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը։

«Ժողովի օրակարգում ի թիվս այլ հարցերի, այո, ընդգրկված էր Բունդեսթագի որոշման առիթով Կ․Պոլսի Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակի հարցը, ինչպես նաեւ այդ առնչությամբ արտահայտված ընդվզումներն ու բողոքները: Խնդիրը քննարկվեց»,- նշել է նա:

Ըստ այդմ, «Գերագույն հոգեւոր խորհուրդը, նկատի ունենալով Հայոց Ցեղասպանության խնդրի առնչությամբ Պատրիարքարանի վրա առկա ճնշումները եւ այն ծանր կացությունը, որում հայ եկեղեցականները գործում են Թուրքիայում, այդուհանդերձ ընդունելի չհամարեց Պատրիարքական ընդհանուր փոխանորդի արտահայտած կեցվածքը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջեւ` հորդորելով նման պարագաներում առավել զգուշավորություն հանդես բերել՝ չստեղծելու այսօրինակ վիճակներ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ